Ոսկու գինը կտրուկ աճել է

Ոսկու գինը Comex բորսայում թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով 2.625 դոլարից մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Գնանշումները կտրուկ աճել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո՝ վերջին չորս տարում առաջին անգամ իջեցնելու հիմնական տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ մինչև 4.75-5%:

Մինչ ամերիկյան կարգավորիչի կայքում միջնաժամկետ կանխատեսման հրապարակումը, թանկարժեք մետաղի գինը տրոյական ունցիայի դիմաց կազմում էր 2594.7 դոլար։

ajax-loader