Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց առաջին տուրը։ Առաջին օրը տեղի ունեցավ 6 հանդիպում։
Տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը եւ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։
Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 9:2 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Չորս գոլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Անգլիական «Լիվերպուլն» հյուրընկալվեց Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։
Պորտուգալական «Սպորտինգն» ուժեղ էր ֆրանսիական «Լիլից»` 2:0։
Ավելի վաղ, անգլիական «Աստոն Վիլան» 3:0 հաշվով հաղթել էր շվեյցարական «Յանգ Բոյզին»։ Թուրինի «Յուվենտուսը» 3:1 հաշվով պարտության էր մատնել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։
Առաջին տուրի հանդիպումները կշարունակվեն սեպտեմբերի 18-19-ին։
Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։
Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակիչի մյուս ուղեգրերի համար։
24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս չեն գա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։