ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ:
Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։
Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։
Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։