Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 6, մուտքը՝ Անգլիական այգու կողմից, թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ՝ ՊԱՆՆՈ արվեստի տուն) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Ասուլիսի ընթացքում նախարարը կանդրադառնա 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը, հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա միջոցառումներին և այլ թեմաների:

Ասուլիսի ընթացքում Ժաննա Անդրեասյանը, բացի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերից, կպատասխանի նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների վերաբերյալ քաղաքացիների հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են նախարարության ֆեյսբուքյան էջի և էլ. փոստի միջոցով:

ajax-loader