Կկայանա ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան:

Կոնցերտը գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ:

Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի։

Կկատարվեն Կոմիտասի մի շարք խմբերգեր։

ajax-loader