Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության անբաժանելի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը:
Առողջ և ներդաշնակ ընտանիք ու սեռական կյանք ունենալու համար երիտասարդ տարիքից սկսած պետք է պահպանել և ամրապնդել ընդհանուր առողջությունը: Վնասակար սովորույթները (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) կործանարար են ազդում հատկապես դեռահասային և երիտասարդ տարիքում, երբ ընթանում է սեռական և վերարտադրողական համակարգերի գործունեության հասունացումը:
Ամուր և ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր դեր ունի նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը, զույգերն անցնում են անհրաժեշտ հետազոտությունները՝ պտղաբերության հարցերը պարզելու համար, իրականացվում է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների (որոնք հաճախ գաղտնի են ընթանում) ստուգումները, զույգի հետ քննարկվում է ընտանեկան կյանքի հետ կապված բոլոր սեքսոլոգիական հնարավոր խնդիրները, ներկայացվում է սեռական կյանքի փսիխոհիգիենայի նորմերը, տրվում է երիտասարդներին հուզող բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները: