Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով

Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով:

Այդ մասին կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու»,-ասաց նախարարը: 

Անդրեասյանը հավելեց՝ դա նշանակում է, որ ուսուցիչները նաև տեխնիկական իմաստով ունենալու են կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն: 

ajax-loader