Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը հասել է 55.5%-ի՝ նախորդ տարվա 15.4%-ի դիմաց: 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման դոմինանտը կազմել է, համապատասխանաբար, 47% և 66% ՝ նախորդ տարվա 12%-ի և 21%-ի դիմաց։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում այդ արտադրանքից ներմուծվել է 6.2 մլրդ դոլարի, և արտահանվել 6.96 մլրդ դոլարի, և երկու դեպքում էլ տարեկան առանց այդ էլ բարձր աճի տեմպերն ավելի են արագացել՝ 2.3 անգամից և 85%-ից հասնելով ներկայիս 6.1-6.3 անգամի։