Փաշինյանը Երասխում հետևել է մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Երասխ, հետևել մարզադպրոցի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից  շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝  ավելի քան 34 մլն։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,–հրապարակված տեսագրությանը կից գրել է Փաշինյանը։

ajax-loader