Աղբահանության նոր տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն կա վարորդի կարիք

Աղբահանության նոր ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն այս պահին վարորդների թափուր հաստիքներ կան:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ 

«Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»,-նշեց նա:

Կատվալյանը նաև հավելեց, որ կայացել է բանվորների և հավաքարարների արտահագուստի մրցույթը, կա հաղթող ընկերություն և ֆինանսական միջոցներ տրամադրելուց հետո արդեն կկնքվի պայմանագիր, որպեսզի մատակարարվի արտահագուստը: 

«Մեր բանվորներն ու  հավաքարարներն արդեն կունենան պատշաճ արտահագուստ»,-նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը:

Ըստ նրա՝ ծրագրի համար կծախսվի  մոտ 11 մլն դրամ:

ajax-loader