Օգոստոսի 16-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում քամին կուժեղանա՝ 17-21 մ/վրկ։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա ՝17-21 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +16+19,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32,
Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+22։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ