ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը վարձել է աֆղանական ծագմամբ ամերիկուհու՝ Բարգզիին, մուսուլման ընտրողների հետ աշխատելու համար, NBC News-ին ասել է նախընտրական շտաբի ներկայացուցիչը։
Այս քայլն ուղղված է կարեւոր ընտրազանգվածին, որը դժգոհ է նախագահ Ջո Բայդենից Իսրայելին աջակցելու պատճառով։
Բարգզին աշխատել է Հարիսի գրասենյակում մինչեւ հուլիս, որպես քաղաքական խորհրդական մուսուլմանական, արաբական հարցերի գծով՝ կապված Գազայի հետ, ինչպես նաեւ եղել է խորհրդական վերարտադրողական իրավունքի, ընտրական իրավունքի եւ դեմոկրատիայի հարցերում, տեղեկացրել է ընտրարշավի ներկայացուցիչը։ Նա քարոզարշավի ընթացքում զբաղվելու է նույն հարցերով։
Որոշ մուսուլմանական խբեր, որոնք քննադատել են Բայդենի քաղաքականությունն Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի հանդեպ, պնդել են, որ Հարիսը նրա դիրքորոշման շարունակողն է։ Բայց այլ մուսուլման ղեկավարներ հայտնել են, որ Հարիսը ավելի շատ է կողմնակցում Գազայի զոհերին, քան Բայդենը, եւ որ նա ընտրապայքարի լավագույն թեկնածուն է։
Ամերիկյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Բարգզին կկենտրոնանա մուսուլմանական եւ արաբական համայնքների հետ շփումների վրա, այն դեպքում, երբ ընտրողները սպասում են, թե արդյոք Հարիսը կառաջարկի Բայդենից տարբեր այլ մոտեցում Մերձավոր Արեւելքի եւ Իսրայելի հարցում։