54-ամյա գորիսցին այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։

Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված:

Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ajax-loader