Ցանկացած տնտեսական իրավիճակում ոսկին եղել և մնում է ամենապահանջված ներդրումներից մեկը՝ ապահովագրելով ներդրողների դրամական միջոցերը արժեզրկումից, գնաճից և շուկայի փլուզումից: Ոսկու գինը բարձրացավ Dot-com ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի ժամանակ, վերջին հարյուն տարում աճելով 1000%-ով:
Այս հոդվածում մենք կդիտարկենք ոսկին տնօրինելու տարբեր եղանակներ, կբացատրենք, թե ինչպես են ձևավորվում խորհրդանշական թանկարժեք մետաղների արժեքը Web3-ում և կուսումնասիրենք բարձր կապիտալիզացիայով առավել «փայլուն» նախագծերը:
Ո՞վ է հետևում գանձերին
Ցանկացած շուկա ունի իր չափանիշներն ու կանոնները։ Թանկարժեք մետաղների էտալոն է հանդիսանում LBMA-ն ( London Bullion Market Association – Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիան)։
Անգլիական բանկը սկսեց ձուլակտորների ստանդարտացման գործընթացը և 1750 թվականին պատրաստեց շուկայի իրավասու մասնակիցների առաջին ցուցակները: Հարյուր տարի անց Լոնդոնում կային հինգ խոշոր ոսկու առևտրային ընկերություններ:
1919 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից տասը ամիս անց, մի շարք բանկերի ներկայացուցիչներ հավաքվեցին N.M. Rothschild & Sons-ի ընկերության գրասենյակներում՝ ոսկու համար արդարացի գին հաշվարկելու։ Rothschild ընկերությունը ոսկե մետաղի սկզբնական գինը սահմանեց 4.92 ֆունտ ստեռլինգ մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Գնումների չորս հայտատու ցանկացան ձեռք բերել առկա բոլոր ձուլակտորները: Մեծ պահանջարկի պատճառով մետաղի արժեքը բարձրացավ 2 պենսով. այսպես է ծնվել «ոսկու ամրագրումը»։ Գրեթե մեկ դար արդյունաբերողները, կենտրոնական բանկերը, ոսկերիչները և առևտրականները օգտագործում էին այն ձուլակտորների առք ու վաճառքի, բաժնետոմսերի և ածանցյալ ֆինանսական գործիքների գնորոշման համար:
- 1987 թվականին Անգլիական բանկը կազմավորեց ոսկու և արծաթի շուկաները սպասարկող և կարգավորող անկախ մարմին՝ Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիան (LBMA):
- 2015 թվականին վերջինիս անդամները ոսկու ամրագրումը փոխարինեցին LBMA Gold Price աճուրդով։ Այն տեղի է ունենում օրական երկու անգամ՝ Լոնդոնի ժամանակով 10:30-ին և 15:00-ին։
- 2024 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ոսկու 1 տրոյական ունցիայի գինը ~2,442 ԱՄՆ դոլար է։ Տարեսկզբից (~$2,073) միջին արժեքը աճել է մոտ 18%-ով։

Ձուլակտորներ, մետաղադրամներ և Ոսկու բորսայական առևտրի ֆոնդեր (ETF)
Հնում դուք ինքներդ կարող էիք ոսկի արդյունահանել կամ գնել այն, սակայն ժամանակի ընթացքում շատ ավելի ներդրումային տարբերակներ են հասանելի դարձել: Դիտարկենք ավանդական ֆինանսական շուկայում այս մետաղը ձեռք բերելու հիմնական ձևերը:
Ձուլակտորը 1 գրամից մինչև 12,4 կգ (400 ունցիա) անվանական արժեքով ոսկի է, որը կարելի է գնել բանկերից, բորսաներից և անհատներից: Մետաղի որակը կախված է մաքուր ոսկու պարունակության տոկոսից և տատանվում է ամենաթանկ 999,9 նմուշից (99,9% ոսկու պարունակությամբ) մինչև պակաս թանկարժեք 750 նմուշի։
Նման ներդրումների առավելությունը մուտքային ցածր շեմն է։ Հրապարակման պահին 1 գրամ կշռող 999 նմուշի ձուլակտորի միջազգային գինը կազմում է մոտ 78 ԱՄՆ դոլար։
Թերությունների մեջ կարելի է ներառել ոսկու պահպանման դժվարությունը։ Բանկերը մինչև 20% նվազեցնում են վնասված ձուլակտորների գինը։ Վատագույն դեպքում դրանք պետք է վաճառվեն որպես ջարդոն։ Բացի այդ, որոշ երկրներում ձուլակտորների գնումները ենթակա են հարկման` ԱԱՀ-ով, օրինակ Ճապոնիայում և Ռուսաստանում այն համապատասխանաբար կազմում է 10% և 20%:
Ոսկու շոշափելի աշխարհին մասնակից դառնալ ցանկացողների համար, գոյություն ունի մեկ այլ ձև ևս՝ մետաղադրամները: Դրանք վաճառվում են բանկերում, դրամագիտական խանութներում և աճուրդներում։ Երկրորդային շուկայում հազվագյուտ սերիաների մետաղադրամների գինը կարող է զգալիորեն աճել կոլեկցիոներների մասնակցության պատճառով: Այդուհանդերձ, մետաղադրամները պետք է ավելի զգույշ պահելն, քան ձուլակտորները, վնասվածքներն շատ ավելի մեծ ազդեցություն ունեն դրանց գնի վրա:
Բացի կանխիկ ոսկուց, թանկարժեք մետաղների շուկան առաջարկում է նաև հետևյալ տարբերակները.
Ֆյուչերսներ. Ժամկետային պայմանագրեր, որով գնորդը պարտավորվում է գնել վաճառողից ակտիվներ որոշակի ժամկետում և նախապես համաձայնեցված գնով։ Այն բարձր եկամտաբերությամբ ռիսկային գործիք է կարճաժամկետ ներդրումներ համար` ցածր միջնորդավճարներով ու սփրեդներով (spread, разброс)։ Ֆյուչերսների փոխարժեքը կրկնում է ոսկու համաշխարհային գնի դինամիկան։
Ոսկու բորսայական առևտրի ֆոնդեր` ETF. Ներդրումային ֆոնդեր, որոնց ակտիվները շրջանառվում են բորսայում, իսկ գնանշումները կախված են ներդրումային պորտֆելի ոսկու ակտիվների հետ։ Չնայած դրանց մի մասը ապահովագրված է կանխիկ ոսկով, ոչ բոլոր թրեյդերները կարող են ձեռք բերել այն. SPDR Gold բաժնետոմսերի փոխանակումը հասանելի է 22 միլիոն ԱՄՆ դոլար կամ ավելի դիրքեր ունեցող ներդրողների համար՝ GLD ընթացիկ փոխարժեքով: ETF-ները կարող են վաճառվել սովորական արժեթղթերի նման, որպես կանոն ավելի պակաս ռիսկային։
Ոսկի արդյունահանող ընկերությունների բաժնետոմսեր. Այս արժեթղթերի արժեքի վրա ազդող հիմնական գործոնը ոսկու գինն է, որը որոշում է հանքարդյունաբերական ընկերությունների գնանշումները։ Այս պահի դրությամբ ոսկու արդյունահանման շուկայի առաջատարներն են Newmont, Barrick Gold և Agnico Eagle Mines ընկերությունները։
Ոսկու բաժնեմասային ներդրումային ֆոնդեր. Ներդրողները ձեռք են բերում բաժնետոմսեր, իսկ թրեյդերները ներդրումներ են կատարում ոսկու արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերում և ֆյուչերսներում: Այդ իսկ պատճառով, բաժնեմասային ներդրումային ֆոնդերի գնանշումները կարող են չհամընկնել ոսկու գնի հետ և հավասարակշռել մասնակիցների պորտֆելները: Ֆոնդի կառավարիչն է որոշում, որտեղ կատարել ամենաեկամտաբեր ներդրումները: