Նիկոտին չպարունակող էլեկտրոնային ծխախոտների ոլորտը կանոնակարգվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում որոշում կայացրեց, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։

Ներկայումս կանոնակարգվում են ծխախոտահումք չպարունակող, սակայն նիկոտին պարունակող լցանյութի գոլորշացմամբ և էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, ուստի կարգավորումից դուրս են մնացել շուկան հեղեղած (մարդու առողջության համար ռիսկային) նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները:

Այդ փոխարինիչները նախատեսված են նաև ԵԱՏՄ շրջանակներում այդ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի մեջ և ներկայումս դրանց նկատմամբ վերահսկողության բացակայությունը մեծ վտանգ կարող է ներկայացնել մարդու առողջության համար։

Բացի վերոգրյալից, հստակեցվել է նաև համապատասխանության գնահատման գործընթացի վերաբերյալ դրույթը՝ պայմանավորված որոշ մեթոդիկայի բացակայությամբ, ինչպես նաև լրացվել է արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը։

ajax-loader