Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման մրցույթ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթ, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթի նպատակներն են երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին հասանելիություն տրամադրել լիցենզավորված ծրագրային գործիքներին և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։

ԵԳԱԾ-ն դրամաշնորհներ է տրամադրում գիտահետազոտական գործունեության համար լիցենզավորված ծրագրային փաթեթների և ռեֆերենտ տեղեկատվական շտեմարանների ձեռքբերման, առկա ծրագրային փաթեթների և շտեմարանների թարմացման համար։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը կազմում է 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։

Մրցույթի հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ կամ կրտսեր գիտաշխատող։

Մրցույթի վերջնաժամկետն է 2024-ի օգոստոսի 30-ը։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ, իսկ հայտը՝ այստեղ։

ajax-loader