Հուլիսի 11-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,
Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+35,
Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +29+32։