Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է ակցիա իրականացնել, որի շրջանակում այն ծնողները, որոնք իրենց նորածիններին անվանակոչել են ի պատիվ ազգային հերոսների, կստանան 500 հազար ռուբլի։
Խոսքը այն երեխաների մասին է, որոնք կծնվեն որոշակի օր։
«Հանձնարարել եմ սահմանել օրը մինչեւ տարեվերջ՝ ակցիան իրականացնելու համար։ Ծնողներն այդ օրը իրենց երեխաներին չեչեն հերոսների անուններով կոչելու համար կստանան 500 հազար ռուբլի»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։
Չեչնիայի ղեկավարը նաեւ տարածաշրջանի բնակիչներին կոչ է արել աջակցություն ցուցաբերել պատմական իրերի հավաքման գործում թանգարանի համար։ «Դա թույլ կտա ոչ միայն պահպանել մեր պատմությունը, այլեւ այն հասանելի դարձնել ապագա սերունդներին», ընդգծել է նա։