Առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5.96 տրիլիոն

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 5,960,193 մլն ՀՀ դրամ (5.96 տրիլիոն)։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 579,419 մլն-ով կամ 10.8%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,361,918 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,598,275 մլն դրամ։

Ռեզիդենտների ավանդների 61.6%-ը կամ 2,833,829 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 18.4%-ով։

Ավանդների 38.4%-ը կամ 1,764,446 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 3.7%-ով։

ajax-loader