Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝

նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Երևան քաղաքի՝ նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 20.5°C (1995թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան – 8.0°C (1973թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 5.3°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

ajax-loader