Հունվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -2+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -3+2,
Լոռիում գիշերը՝-9-14, ցերեկը՝ +4+9,
Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -3+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+5,
Արարատում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +5+8,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -1+1,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +3+7։