Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Օր Տոր Կոր շուկայում զինված անձը կրակ է բացել, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ։ Բանգկոկի փոխոստիկանապետ Չարին Գոպատան «Reuters»-ին ասել է, որ կրակողը ինքնասպան է եղել։
Բանգկոկի հիվանդանոցներում իրավիճակը հետևող «Erawan» բժշկական կենտրոնի տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել են շուկայի չորս պահակներ և մեկ կին։ Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվել են անվտանգության աշխատակիցներ և շուկայի վաճառողուհի։
Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ենթադրյալ կրակողը ձեռքին զենք պահում։