ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5.481 տրիլիոն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշից պակաս է 4.2%-ով։
Ելքերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 4.1%-ով և կազմել 5.500 տրիլիոն։
Ելքերը գերազանցել են մուտքերը 18.7 մլրդ-ով։