Հայրս առաջին անգամ ինձ 5 տարեկանում է հանք տարել․ Հայկ Ալոյանը՝ անվանի երկրաբան Պետրոս Ալոյանի մասին

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն իր 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անդրադարձ է կատարել Երկրաբանության ոլորտում մեծ ավանդ ունեցող մի շարք ականավոր երկրաբանների: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90- ամյա միջոցառումների ցանկին է դասվում նաև ականավոր երկրաբան-գիտնականների, նրանց անցյալում կատարած աշխատանքների, սերունդներին թողած հիշողությունների վերաբերյալ տեսահոլովակների եւ հրապարակումների շարքը, որի մասին խոսում են հենց իրենց սերունդերը, որոնք ևս վաստակ ունեցող մասնագետներ են, այսօր ունեն նշանակալի ձեռքբերումներ և ներկայացնում են նրանց մեծ ներդրման և ավանդի մասին:

Շարքը սկսվում է երկրաբան Հայկ Ալոյանի տեսահոլովակով, որը պատմում է հոր՝ անվանի երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Պետրոս Ալոյանի մասին:

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը հարցազրույցում պատմել է հոր` ԽՍՀՄ և ՀՀ պետական դափնեկիր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի երկրաբան Պետրոս Ալոյանի և հորեղբոր` Փամբակի երկրաբանահետախուզական արշավախմբի Մարցիգետի ջոկատի բազմամյա ղեկավար, փորձառու երկրաբան Ստեփան Ալոյանի մասին:

ajax-loader