«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում այս տարվա մայիսին կատարվել է 5 հեկտար անտառատունկ։
Ինչպես տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, տնկվել է բարդի, հացենի և դեղին ակացիա տեսակի շուրջ 10 հազար տնկի։
«Որպես տնկանյութ ենք օգտագործել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնկարանի բարդիները, իսկ հացենու և դեղին ակացիայի դեպքում՝ բնական վերաճից ստացված տնկիները։ Անտառի խնամքն ու պահպանությունը ևս իրականացվում է մեր միջոցներով։ Տնկված ծառերը կենսունակ են հետագա աճի և զարգացման համար։ Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկված կամ ջրածածկման ենթակա անտառների մաքրման դիմաց մենք պետք է կարողանանք ապահովել անտառվերականգնման գործընթացը»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ