2025 թվականի հունվար-մայիս ամիսներին (նախորդ տարվա համեմատ) ԵԱՏՄ-ում գրանցվել է ինչպես ուղևորաշրջանառության ընդհանուր աճ (2,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (12,9%-ով), Բելառուսում (6,8%-ով), Ղրղզստանում (5,6%-ով) և Ռուսաստանում (1%-ով): Այս ցուցանիշների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (13,6%), Ղրղզստանում (10,8%) և Հայաստանում (0,1%-ով): Միության աճի ցուցանիշները կազմել են 0,5%։