Գիշերները՝ անձրև, ցերեկները՝ տապ․ եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 27-ի գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ հյուսիսարեւմտյան քամու արագությունը կլինի 25-30 մ/վրկ։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։

Օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, ինչպես նաեւ քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30։ 

Օդի ջերմաստիճանը մարազերում.

Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+10+13, ցերեկը՝ +24+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21, 

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+24,

Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+10+14, ցերեկը՝ +24+29,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31, 

Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +29+31, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+27,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+21։

ajax-loader