Մշակվում է հայտնի Ավանակի մասին «Շրեկի» սփին-օֆը

Մշակման փուլում է «Շրեկի» սփին-օֆը հայտնի պերսոնաժի՝ Ավանակի մասին։ Այս մասին հայտնել է դերասան Էդի Մըրֆին՝ ավելացնելով, որ արդեն սկսել է աշխատանքը գալիք «Շրեկ 5»-ի վրա, տեղեկացրել է Deadline-ը։

«Մենք սկսել ենք նկարահանել «Շրեկ 4»-ը կամ «Շրեկ 5»-ը մի քանի ամիս առաջ։ Ես դա արել եմ, ես ձայնագրել եմ առաջին արարը, եւ մենք կավարտենք այն այս տարի։ Ավանակը կունենա իր սեփական ֆիլմը։ Այսպիսով, կլինի երկու ֆիլմ Շրեկի եւ Ավանակի մասին: Ես կարծում եմ, որ այն կթողարկվի 2025թ-ին»,- ավելացրել է նա։

DreamWorks Animation-ը եւ Universal-ը չեն մեկնաբանել լուրը։

ajax-loader