ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան

այաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները։ 

«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

ajax-loader