Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հունիսի 27-28-ը Ալմաթիում կայանալիք ԵԱԶԲ գործարար համաժողովում կքննարկի եվրասիական տարածքում թվային տեխնոլոգիաների և նորարարական նախագծերի զարգացման արդիական հարցեր՝ «Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար» նստաշրջանի շրջանակներում:
Առաջիկա նստաշրջանում քննարկվելու են անդրսահմանային թվային նախագծերի և նախաձեռնությունների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր: Մասնակիցները կքննարկեն, թե ինչ է անհրաժեշտ դրանց հաջող զարգացման համար, ինչ խնդիրներ են առաջանում թվային ստարտափներում ֆինանսավորում ներգրավելիս և իրականացման փուլում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու վենչուրային ֆինանսավորման գործիքների դերին նոր թվային արտադրանքներում ներդրումների նոր արդյունավետ մեթոդների ստեղծման գործում: Բացի այդ, կքննարկվեն ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող թվային նախագծերի զարգացման հեռանկարները և դրանց աջակցության ուժեղացման հնարավորությունները:
«Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար» նստաշրջանում ելույթ կունենան. Սարգսյան Տիգրան Սուրենի՝ վարչության նախագահի տեղակալ, Եվրասիական զարգացման բանկ, Ժամբակին Ասկար Սերիկովիչ՝ Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար; Մուն Դմիտրի Անդրեևիչ՝ խորհրդի նախագահի տեղակալ, «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ԲԸ, Օրլովա Օլեսյա Վլադիմիրովնա՝ գլխավոր տնօրեն, PROfashion մեդիա Հոլդինգ; Իոֆե Դմիտրի Վիկտորովիչ՝ «Մաքուր խաղեր» ՕՕ նախագահ, Դավիդյուկ Անդրեյ Պավլովիչ՝ «Մոտորիկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն, Առաքելյան Արթուր Ալբերտի՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերի Կոլեգիայի անդամ (նախարար), «Իմպուլս» ՍՊԸ, Բեկտուրով Ռենատ Նուրմոլդաևիչ՝ ՄՖՑԱ կառավարիչ:
ԵԱԶԲ-ն եվրասիական տարածքում զարգացման եզակի բանկ է, որն իր գործունեության առանձին ուղղության մեջ առանձնացրել է ազգային թվային փոխակերպման և անդրսահմանային թվային կոոպերացիայի աջակցությունը՝ ստեղծելով Թվային նախաձեռնությունների հիմնադրամ (ԹՆՀ):
Տարիների ընթացքում ԹՆՀ-ը գործարկել է մի շարք խոշոր նախագծեր, որոնց թվում հիմնադրամի առաջատար նախագիծը «Ճամփորդում եմ առանց ԿՈՎԻԴ-19-ի» բջջային հավելվածն է. միջազգային թվային հարթակի զարգացման նախագիծ՝ Bee-online.ru, որը նախատեսված է թեթև արդյունաբերության և նորաձևության արդյունաբերության համար ՝ օգնելու նրանց զարգացնել և մասշտաբավորել իրենց բիզնեսը, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը և շատ ուրիշներ։
ԵԱԶԲ-ի և ԹՆՀ-ի հիմնական ջանքերն ուղղված են թվային իրավասություններին աջակցմանը դրամաշնորհային և փոխառու ֆինանսավորման, ինչպես նաև կապիտալում մասնակցության ինստիտուտի միջոցով: