Acting Assistant Secretary of State for the Bureau of Oceans and International Environmental and Scientific Affairs Jennifer Littlejohn, left, NASA Administrator Bill Nelson, and Ambassador of the Republic of Armenia to the United States Lilit Makunts, right, look on as Mkhitar Hayrapetyan, Minister of High-Tech Industry of the Republic of Armenia, signs the Artemis Accords, Wednesday, June 12, 2024, at the Mary W. Jackson NASA Headquarters building in Washington. The Republic of Armenia is the 43rd country to sign the Artemis Accords, which establish a practical set of principles to guide space exploration cooperation among nations participating in NASA's Artemis program. Photo Credit: (NASA/Joel Kowsky)

Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին

Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։

Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։

Նախարար Հայրապետյանն, ընդգծելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի երկարամյա գործընկերությունը, նշել է, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջև գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն և խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ», – նշել է Մխիթար Հայրապետյանը։

ajax-loader