Գինու օրերի փառատոնի շրջանակում հունիսի 7-9-ը կհնչեն շանսոնյե Շառլ Ազնավուրի կատարումները։
«Կտեղադրվի բեմ, Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կհնչեն մեծանուն շանսոնյեի կատարումները»,- քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Գինու օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը եղել են զբոսաշրջիկները։
Այս տարի Գինու օրերը կներկայանա նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։Բրենդինգի նպատակն է ներկայացնել հայկական եզակի և հարուստ մշակույթը՝ այն հասանելի դարձնելով թե՛ տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Նրանց համար հասանելի դարձնել տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող գինեգործության հայկական ավանդույթները։