ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի կատարողականի քննարկումը

Ազգային ժողովում` խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հունիսի 3-ին շարունակվում են 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները։

Նիստին մասնակցում են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քրատուղար Դավիթ Առաքելյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատգամավորներ եւ այլք։

ajax-loader