ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեծանվորդի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում, հեծանիվ վարելով, անդրադարձել է հեծանիվ վարելու օգուտներին։
«Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլ, այսպես ասած, ինչպես ընդունված է ասել «էկոֆրենդլի» տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու ազատություն է տալիս, որը նաև տեղաշարժի ազատություն է տալիս, որը նաև ապրելու ազատություն է տալիս, որն ուղղակի հաճելի է և ավելի մոտիկ է բնությանը»,- նշել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ ի տաբերություն ավտոմեքենայի, որի ապակիներով երբեմն, զրահապատ, կտրված ենք բնությունից, հեծանիվը նաև բնության հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հունիսի 2-ին Երևանում անցկացված հեծանվաերթին, որ դրա նպատակը բոլորի ուշադրությունն առողջ ապրելակերպի, հեծանվային մշակույթի վրա հրավիրելն էր։
Նիկոլ Փաշինյանը բերեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օրինակը, որտեղ շատ մեծ թվով հեծանվորդներ կան։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ