Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ շրջայց է կատարել Տավուշի և մարզերում ջրհեղեղի հետևանքով աղետի գոտի հայտարարված տարբեր բնակավայրերում։

Գնել Սանոսյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ շրջայց ենք կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում, դիտարկել վնասները»,- գրել է Սանոսյանը։

Սանոսյանը շրջայցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է աղետի գոտու տարբեր հատվածներում իրականացվող վերականգնողական աշխատանքները։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

ajax-loader