Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար. Սանոսյանը՝ հեղեղումների վնասների մասին

Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար:

Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին:

«Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Ընդհանուր 27 կմ հատվածի մոտ 2.5 կմ տարբեր հատվածներում վնասվել են: Բավականին լուրջ վնասներ են, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար»,–ասել է Սանոսյանը:

Մայիսի 26-ինհորդառատանձրևներիևԴեբեդԱղստևՏաշիրգետերիվարարմանհետևանքովԼոռուևՏավուշիմարզերումհեղեղումներենառաջացել։Հեղեղումներիհետևանքովջրալցվելենտներշենքշինություններքանդվելճանապարհներ։Նախնականտվյալներով՝ԼոռիումևՏավուշումհեղեղումներիհետևանքովկա 4 զոհ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26–ին հայտնել էր, որ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։

ajax-loader