45-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին ժամը 21:08-ին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ նույն օրը ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է եղբոր 45-ամյա որդին:

45-ամյա տղամարդը սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader