Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Ժոնգ թոնգ մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։ Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։
Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Քիչ առաջ աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել, թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին:
Սա է այն պատկերը թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր, պետության գույքի նկատմամբ:
Սա որակել վայրագություն՝ մեղմ է ասած»,- գրել է Մանավազյանը ու կից լուսանկար հրապարակել: