Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր:

Այսպես՝

  • առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
  • արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցի առանձին մուտքով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է կաթի վերամշակման (պանիր) արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Без названия (3).jpg (13 KB)
ajax-loader