ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.88 դրամ (նվազել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.24 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-417 դրամով, վաճառվում է 423-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.01-4.26 դրամով, վաճառվում է 4.35-4.55 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:
Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.22-4.24 դրամով, վաճառվում է 4.30 դրամով: