ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:
Երևանում մայիսի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մարզերում մայիսի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ն ամբողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։