Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տարածել եւ գրառում արել

«Մեր նոր զորամասերից մեկն է: Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին:

Համբերությունն ու աշխատանքը հաջողության գրավականն են»,- գրել է նա:

Նշենք, որ խոսքը Ազատի զորամասի մասին է, որտեղ զինվորական կացարանը հրդեհվել էր՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դառնալով:

ajax-loader