Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։
«Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,- նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
As we learn the devastating news from #Iran, including the tragic loss of life of my dear colleague & friend @Amirabdolahian, I send my deepest condolences to government, @IRIMFA_EN colleagues & the friendly people of Iran. Sharing the sorrow, we wish strength in this dark time.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) May 20, 2024