Հեռավար այցելություն Եղիշե Չարենցի թանգարան «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների համար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող  ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական  և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը,  ազատազրկված անձանց ներկայացրել է հանճարի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, Չարենցի գործունեությունը, ընտանիքը, նրա ստեղծագործական ազդեցությունը ժամանակի և, առհասարակ, հայ մշակույթի վրա։

Հեռավար հանդիպումն ավարտվել է բուռն քննարկմամբ, ազատազրկված անձինք արտահայտել են իրենց մտքերն ու կարծիքները՝ միաժամանակ հարց ու պատասխանով ավելի ակտիվ դարձնելով միջոցառումը։

ajax-loader