Իջևանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների վնասը կազմել է ավելի քան 43 միլիոն դրամ. ԲԸՏՄ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դր.։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

ajax-loader