Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։

Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 854,390 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 471,506 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  361,569 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 311,212 դրամ, մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 139,983 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 277,212 դրամ, մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝  254,516 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 262,647 դրամ։

ajax-loader