Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Պատմականորեն և ավանդաբար այս տոնը նշվում է որպես մարդու աշխատանքի նկատմամբ գնահատանքի տոն։ Մեր երկրում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք ու մեծ վստահություն։
Այս օրը նրանց տոնն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին, բարգավաճմանը և տնտեսության զարգացմանը։
Մեծ գնահատանքի են արժանի նաեւ այն բոլոր գործատուները, ովքեր շարունակում են պահպանել և ստեղծել նոր աշխատատեղեր, ովքեր ձեռնարկում և ստեղծում են առավել անվտանգ ու բարենպաստ աշխատանքային միջավայրեր։
Համոզված եմ, որ յուրաքանչյուրիս անհատական ջանքը եւ դրա արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձեւը։
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ստեղծարար այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ մեր ազնիվ ու արդար աշխատանքում` ի նպաստ եւ ի բարօրություն մեր ընտանիքների եւ Հայրենիքի։