Արագածոտնի մարզի Ուշի համայնքում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգ է մատուցել վերականգնման աշխատանքների առթիվ:

Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշել է.
«Մարդ, ով երբևէ եղել է Ուշիում և տեսել է այս սրբատեղին, վստահ եմ՝ անտարբեր չէր մնա։ Երբ առաջին անգամ տեսա երբեմնի այս փառահեղ կառույցը, ծանոթացա պատմությանը, հենց այդ պահին արդեն մտածում էի, որ պետք է անել հնարավոր ամեն բան այս համալիրը նորից կանգնուն տեսնելու համար։ Այն ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլև եղել է կրթության ամրոց։ Պետք է փայփայենք և մեր ունեցած ժառանգությունը փոխանցենք գալիք սերունդներին»։

Նշենք, որ վերակառուցման առաջին փուլով կիրականացվի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։ Զուգահեռաբար տարվում են Գավթի վերականգնման նախագծային աշխատանքները։ Երրորդ փուլով էլ կվերականգնվի ամբողջ վանական համալիրի տարածքը՝ աշխարհիկ և հոգևոր կառույցներով։ Վերակառուցման աշխատանանքերի ճարտարապետներն են Սամվել Այվազյանն ու Ամիրան Բադիշյանը։

Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Վարդանյան-Մկրտչյան ընտանիքների կողմից:




Սուրբ Սարգիս վանական համալիր
Ըստ «Յասմաւուրքի» հինավանդության՝ 5-րդդարումՄեսրոպՄաշտոցըՊարսկաստանիԴաղման (Համիա) քաղաքիցայստեղէտեղափոխելևամփոփելՍարգիսզորավարինշխարները, որոնցվրաէլկառուցվելէեկեղեցին:
Ուշիիվանքըհատկապես 13-րդդարումհանդիսացելէխոշորմշակութայինկենտրոն։ 1827-ինՈւշիիՍ. Սարգիսվանքըերկրաշարժիցավերվելէ։ 1999-իցՇահեարք. Աճեմյանինախաձեռնությամբսկսվելենվանականհամալիրիպեղումները, որոնցընթացքումբացվելենՍ. Աստվածածինեկեղեցին, սրահի, օժանդակշինություններիավերակները, հայտնաբերվելենմշակութայինարժեքներկայացնողհնագիտականնյութեր, խաչքարեր, դրամներևայլն։ Այսօրվանքինկիցփոքրիկբազիլիկեկեղեցինէմիայնկանգուն, որն, ըստարձանագրության, կառուցվելէ 1203 թվականին, իսկմյուսհատվածներըխոնարհվածեն։