Սուդանում կործանվել է ռազմական ինքնաթիռ. զոհվել է ավելի քան 40 մարդ

Սուդանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Օմդուրման քաղաքում, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի բանակի հայտարարությունը։

Ինքնաթիռը կործանվել է Վադի Սեյդնա ավիաբազայի մոտ։ Այն ընկել է բնակելի շենքերի մոտ, վնասվել են մի քանի շենքեր։

Associated Press-ը հայտնել է, որ An ինքնաթիռի (հստակ մոդելը չի ​​նշվում) կործանման հետեւանքով զոհվել է 46 մարդ։ Զոհվածների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Ռազմական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է, ամենայն հավանականությամբ, տեխնիկական պատճառներով: Զոհվածների թվում է գեներալ-մայոր Բաշիր Ահմեդը, որը նախկինում ծառայել է որպես բանակի հրամանատար Սուդանի մայրաքաղաք Խարթումում։

ajax-loader