Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած եզրափակիչում դանիացիները 32:26 հաշվով պարտության են մատնել խորվաթներին։
Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35:34 հաշվով պարտության է մատնել պորտուգալացիներին։